Կոմիտաս

Կոմիտասի գիտական և ստեղծագործական գործունեությունը նոր էջ բացեց հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ։ Հայ հոգևոր և ժողովրդական երաժշտությանը վերաբերող իր գիտական ուսումնասիրությունները Կոմիտասը ներկայացրել է Եվրոպայի մի շարք քաղաքներում (Բեռլին, Փարիզ, Ժնև, Լոզան և այլն), այդ թվում` Միջազգային երաժշտական ընկերության համաժողովներին, որի հիմնադիր անդամներից էր։ Կոմիտաս-գիտնականը նպատակ ուներ աշխարհին ներկայացնել հայկական երաժշտական հարուստ մշակույթի ավանդույթները և ապացուցել, որ «հայն ունի ինքնուրույն երաժշտություն»[5]։Կոմիտասի ստեղծագործական ոճը յուրահատուկ է իր տեսակի մեջ։ Հիմնվելով հայ ավանդական երաժշտական մշակույթի առանձնահատկությունների վրա՝ նա հայտնաբերեց հարմոնիայի և պոլիֆոնիայի կիրառման նոր և հարուստ հնարավորություններ, որոնք պատշաճ էին հայ երաժշտական մտածողությանը։ Նրա երաժշտական ժառանգությունն ընդգրկում է վոկալ («Անտունի», «Կռունկ», «Ծիրանի ծառ», «Ալ այլուղս», «Զինչ ու զինչ» և այլն), խմբերգային՝ ժողովրդական և հոգևոր («Անձրևն եկավ», «Լուսնակն անուշ», «Գութաներգ», «Հայր մեր», «Ով զարմանալի», «Այսօր ձայնն հայրական», «Էջ Միածինն ի Հօրէ», «Տէր, ողորմեա» և այն), և դաշնամուրային («Յոթ պար», «Մշո շորոր» և այլն) ժանրի ստեղծագործություններ։ Կոմիտասի ստեղծագործության մեջ առանձնակի կարևորություն է ներկայացնում իր միակ ավարտուն մեծակտավ գործը՝ «Պատարագ»-ը արական կազմի համար։ Կոմիտասն ունեցել է նաև օպերա ստեղծելու մի քանի մտահղացումներ, որոնք մնացել են անկատար։Անգնահատելի է Կոմիտասի ավանդը բանահավաքչության գործում։ Շրջելով հայաբնակ բազմաթիվ բնակավայրերով՝ հմուտ երաժիշտը ձայնագրել է հայ ժողովրդական երգարվեստի տարբեր ժանրերի պատկանող մի քանի հազար երգ՝ այսպիսով մոռացումից փրկելով հայ ժողովրդի ստեղծած մի ամբողջ մշակույթ։ Այդ երգերն իր գիտական և ստեղծագործական երկերի ատաղձն են կազմում։Որպես երգիչ և խմբավար՝ Կոմիտասը բազմաթիվ համերգներ է ունեցել Հայաստանում, Եվրոպայում, Եգիպտոսում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում և այլուր. նրա կատարումները մշտապես հիացական արձագանք են ունեցել ունկնդիրների շրջանում։ Կոմիտասը դասավանդել է Գևորգյան ճեմարանում, ապա նաև մասնավոր դասեր վարել Կոստանդնուպոլսում։ Նա կրթել է շնորհալի երիտասարդների մի սերունդ։ Իր աշակերտներից ոմանք հայ երաժշտության բնագավառում կարևոր դեր խաղացին. Բարսեղ Կանաչյանը դարձավ կոմպոզիտոր, Վարդան Սարգսյանը եղավ նրա ստեղծագործությունների տարածողը, Միհրան Թումաճանը շարունակեց զբաղվել բանահավաքչությամբ։

Քրիստոնեություն

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս  առաքյալները: Այդ պատճառվ եկեղեցին կոչվում է առաքելական: Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։

Քրիստոնեության ընդունում:

Ագաթանգեղոսի «Հայոց պատմության» համաձայն, երբ 287 թվականին Տրդատը հռոմեական զորքի օգնությամբ հաղթանակած վերադառնում է Վաղարշապատ՝ ճանապարհին գոհաբանական զոհեր է մատուցում Անահիտ աստվածուհու մեհյանին։ Թագավորի զինակից Գրիգորը հրաժարվում է մասնակցել զոհաբերության արարողությանը, քանի որ քրիստոնյա էր։ Տրդատ Գ-ն հրամայում է նրան գցել Արտաշատի ստորերկրյա բանտը (որն այժմ հայտնի է «Խոր վիրապ» անունով), որ սահմանված էր մահապարտների համար։ Գրիգորից բացի Մեծ Հայքում քրիստոնեության տարածմանը և պետական կրոն դառնալուն էապես նպաստել են Հռիփսիմյանց կույսերը։ Ավանդության համաձայն՝ նրանք հռոմեացի կույսեր էին, նրանց թվում էին սուրբ Հռիփսիմեն, Սուրբ Գայանեն, Սուրբ Շողակաթը, սուրբ Նունեն և այլք՝ տարբեր տվյալներով մինչև 40 հոգի։ Նրանցից Նունեն (Նինո) հիմնադրում է վրաց եկեղեցին։ Տրդատը ցանկանում է ամուսնանալ Հռիփսիմե կույսի հետ, սակայն մերժում է ստանում։ Ի պատասխան դրա՝ 300 թվականին հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել։ Կույսերի նահատակությունից հետո հայոց արքան ջղային ծանր հիվանդություն է ստանում։ Ավանդույթի համաձայն՝ այդ հիվանդությունը որակվում է խոզակերպությամբ։ Թագավորի քույրը՝ Խոսրովիդուխտը, մի քանի անգամ երազ է տեսնում, որ Տրդատին կարող է բուժել միայն Արտաշատում բանտարկված Գրիգորը։ Նրան ազատում են բանտարկությունից և հանդիսավոր կերպով ընդունում մայրաքաղաք Վաղարշապատում։ Գրիգորը նախ ամփոփում է նահատակ կույսերի մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Տրդատ Գ-ն և ողջ արքունիքը մկրտվում են. քրիստոնեությունը հռչակում է պետական կրոն։ Վաղարշապատում կառուցվում է մայր եկեղեցի, և այն դառնում է հայոց կաթողիկոսանիստը։ Կաթողիկոսն ու թագավորը քանդում են Հայաստանի գրեթե բոլոր հեթանոսական տաճարները. կանգուն են մնում Գառնիի հեթանոսական տաճարը։ Տրդատին է վերագրվում կաթողիկե եկեղեցու հիմնադրումը Վաղարշապատում։ Նա մահացավ 330 թվականին։ Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր մենակյացության անցած Գրիգոր Լուսավորիչը։

Գրերի գյուտը և հայերեն դպրոցների հիմնում

Առաջին դպրոցներից Ամարասի եկեղեցին. Արցախ

Քրիստոնեության ընդունումից ի վեր Հայաստանի եկեղեցիներում ու կրոնական այլ կենտրոններում հոգևոր ծիսակատարությունները կատարվում էր հունարենով և ասորերենով, որոնք հասարակ բնակչության համար օտար էին և անհասկանալի։ Քրիստոնեությունը հայ ժողովրդին հասկանալի լինելու համար պետք է հայերեն հնչեր։

Մեսրոպ Մաշտոցը, ով ուղարկվել էր Գողթն գավառ՝ քրիստոնեություն տարածելու համար, հանդիպում է այս դժվարությանը։ Նրա առաջարկով և կաթողիկոս Սահակ Պարթևի ու հայոց Վռամշապուհ թագավորի (389-415) հովանավորությամբ 405 թվականին ստեղծվեց հայերենի այբուբենը։ Առաջին նախադասությունը, որը թարգմանվել է հայերեն.

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Մեսրոպ Մաշտոցն անձամբ այցելեց Կոստանդնուպոլիս և կայսրից արտոնություն ձեռք բերեց իրենց առաքելությունը կատարելու համար։ Իր ողջ կյանքի ընթացքում Մեսրոպը շրջեց Հայաստանում և նրանց հարակից գավառներում, ամենուր հիմնեց դպրոցներ և տարածեց հայերեն տառերը։

Պատմություն

  1. Ներկայացրե՛ք Պարույր Հայկազունու կատարած աշխատանքների ժամանակագրությունը։

Ք.ա VII դ_ի ll Սկայորդու որդին Պարույրի գլխավորուցյաբ հզորացվում էր իրենց իշխանությունը։ Պարույրը տիրում էր Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքին։Նա դաշինք կնքեց Մարադտանի և Բաբելոնիաի հետ՝ ընդդեմ Ասորեստանի։ Ք.ա 612թ. դաշնակիցների զորքերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն ։Դրան մասնակցելու համար Պարույր Հայկազունին թագադրվեց Մարաստանի արքայի կողմից և ճանաչվեց Հայաստանի թագավոր:VII դարի երկրորդ կես — Սկայորդու որդու՝ Պարույրի գլխավորությամբ հզորանում է իշխանությունը
Ք․ Ա․ 612 թ․ — Պարույր Հայկազունին՝ Բաբելոնիայի և Մարաստանի հետ գրավեց Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, և Մարաստանի թագավորի կողմից ճանաչվեց որպես Հայաստանի թագավոր
Ք․ Ա․ 580-570 ականներ — Պարույր Հայկազունուն հաջորդում է Երվանդ հայկազունին, որի շնորհիվ հետագայում պատմության մեջ արքայատոհմը կոչվում է Երվանդունի

2. Նկարագրե՛ք Հայկական Լեռնաշխարհի դիրքն ու սահմանները, բուսական և կենդանական աշխարհը բնական ռեսուրսները։

հայկանա լեռնաշխարհի մակերես կազմում է 400.000կմ քառակուսի, իսկ բարձրությունը 5165 մ բարձրության կետը Արարատ։

Հայկական լեռնաշխարհի բնական ռեսուրսները ոսկի արծաթ պղինձ մոլիբդեն ա ղի հանքեր։

կենդանական աշխարհը։ Հայկական կենդանիներից խոսրովի անտառում տարածվան են մուֆլոն,եղջերուն,վարազ,աղվես,գայլ,սև արջ և այլ։

3. Համաձա՞յն եք, որ Սարդուրի II-ի օրոք Վանի տերությունը ունեցավ տարածքային ամենամեծ աճը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուր-ներարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա Կողքիս երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան

4. Շարադրե՛ք Արտաշես I-ի բարեփոխումների հետևանքները

Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր Հայքը, Կոմմագենեն և Ծոփքը։ 

Պատմություն

Ներկայացրեք հայ – հռոմեական պատերազմների ժամանակագրությունը

Ք․ ա․ 71 թ․ — Պոնտոսի թագավոր Միհրդատ VI-ը Հռոմի դեմ պարտվելուց հետո պախչում է Հայաստան։ Հռոմեացի զորավար Լուկուլլոսը պատվիրակներ ուղարկեց Հայաստան, սակայն մերժում ստացավ

Ք․ ա․ 69 թ․ — Լուկուլլոսի ղեկավարած բանակը ներխուժում է Հայաստան և հաղթեցին Տիգրանակերտի մոտ մղված ճակատամարտում

Ք․ ա․ 68 թ․ — Հայերը պատասխանեցին հռոմեացիներին՝ ջախջախելով նրանց բանակը և դուրս քշելով նրանց Հայաստանից

Ք․ ա․ 66 թ․ — Լուկուլլոսին փոխարինման եկած Պոմպեոսը բարեկամանում է Տիգրան Մեծի թշնամի Պարթևստանի հետ։ Պոմպեոսը գրավեց Պոնտոսը։ Հայաստանը մնաց մենակ Հռոմի և Պարթևստանի դեմ, և նույն թվականին կողմերը կնքեցին հաշտության պայմանագիր

Նկարագրեք Տիգրան Մեծի արշավանքներ

Տիգրան Մեծը իր բավականին նշանակալի նվաճումներից հետո (Ծոփք, Կապադովկիա, և այլն) դանդաղեցրել է պետության սահմանները ընդլայնելու գործընթացը, քանի որ այլ պետություններ պատերազմ են հայտարարել Մեծ Հայքի դեմ, և հարկավոր էր եղել անցնել պաշտպանողական մարտավարության:

Համաձա՞յն եք, որ Տիգրան Մեծը հայրենապաշտ էր իր կառավարման միայն վերջին տասնամյակում: 

Պատասխանը հիմնավորեք;Կարծում եմ, որ Տիգրան Մեծը միշտ էլ եղել է հայրենապաշտ և հայրենանվեր։ Նա այնքան բծախնդիր է եղել, որ նա նույնիսկ նոր մայրաքաղաք ընտրելուց ուզեցել է այն հիմնել հայկական հողի վրա, այլ ոչ թե այլ պետությունների տարածքում։ Իսկ իր կառավարման վերջին տասնամյակում նա Հռոմի հետ հաշտության պայմանագիր կնքեց, և չնայած իր առավելություններին, այնուամենայնիվ զիջումների գնաց, որպեսզի Հայաստանին և հայ ժողովրդին իրենից հետո ոչ մի վտանգ չսպառնա։

Շարադրեք Արտաշատի պայմանագրի հիմնական դրույթները և դրանց հետևանքները։

Հայ-հռոմեական պատերազմի ավարտ

Մեծ Հայքը իր տիրապետության տակ գտնվող բոլոր պետությունները հանձնում է Հռոմին

Մեծ Հայքն իր ամբողջ տարածքով հռչակվում է որպես անկախ պետություն

Ծոփքը մնում է Մեծ Հայքի կազմում

Պատմություն

  1. Ներկայացրե՛ք Տրդատ III-ի գահակալության ժամանակագրությունը։

Ամենահիշարժան 276թ նրա հաղթական մենամարտը էր գոթերի իշխանի նկատմամբ ։ Հռոմեական կայսր Տրդատի մեծ պատվիրանների արժանացնելով և պարգևվներ տալով թագադրում և հռոմեական օգնական զորգով ճանապարհում է Հայոց աշխհար։


Տրդատը վերադռնում է 287թ_ին և թագավորում է Հայաստանի արևմտյան հատված։ Երբ Տրդատը դեռ Բարձր հայքում էր նրա մոտ ծառայության էր եկել Գրիգոր Պարթևը։ Գրիքորը ցանկանում էր հատուցել իր հոր Անակի կողմից Խոսրով թագավորի սպանության համար։ Նա թաքցնում էր Տրդատից որ ինքը անակի գավառում Անահիտ աստվածուհուն նվիրված տաճարում զոհեր մատուցելիս նկատում է որ Գիրքորը արարողության չի մասնակցել։ Իմանալով որ նա քրիստոնյա է ու Անակի որդին Տրդատ lll-ը հրամայում է նրան փակել ստորագետնյա բանտում Խոր վիրապում Գրիքորը այնտեղ մնուն է 13տ։ Հռոմեացիների հետապնդումներից փախչելով  Հռիփսիմյանց կայսերը հասնում են Հայաստան։ Տրդատը տեսնելով չքնախ Հռիփսիմե կույսին սիրահարվում է։ Հռիփսիմեն մերժում է թգավորի սերը։ Տրդատը դառնում է Հռիփսիմեի Գայանեի և մյուս կույսերի նահատակության պատճառը ու որից հետո նա հիվանդանում է։ Արքայաքույրը Խոսրովիդուխտին տեսիլքը է երևում որ Տրդատին և նրա հետ հիվանդացան մարդկանց կարող է բուժել միայն Գրիքորը։ Տրդատի հրամանով Խոր վիրապից դուրս գալով Գրիքորը բուժում է Տրդատին և բոլոր պալատականին հետո սկսում է քրիստոնեկան քարոզչությունը։ Տրդատը բազում սխրագործություններ է կատարում Հայաստանի հարավարևմտյան երկրամասերը պարսից հարձակումներից պաշտպանվելիս ևբՊարսկաստանում։ Այդ ընթացքում սրվել էին պարսկա_հռոմեկան հարաբերությունները որոնց հանգեցրեցին պատերազմի


296թ պարսից զորքը հյուսիսային Միջագետքում հռմեական բանակին պարտության մատնելով ներխուժում է Հայաստան։


297 թ Բասեն գավառի Ոսխա գյուղի մոտ հայ հռոմեական միացյլ ուժերը ոչնչացնում են պարսիկներին։ Պարսից արքա Ներսեհը փախուստի է դիմում և հաշտություն խնդրում։ Նա հյուսիսային Միջագետքում տարածքային որոշ զիջումներ է անում հռոմեացիներին։


298թ Մծբինում կնքվեւմ է հռոմեա_պարսկական 40_ամյա խաղաղության պայմանագիր։ Մեծ հայքի թագավորությունը վերականգուն է իր ամբողջականությունը։ Տրդատ lll մեծը հաստատվում է հայոց գահին։

2. Ներկայացրե՛ք <<Հայկ և Բել>> դիցավեպի համառոտ բովանդակությունը։

Այս և մյուս արասպելները մեզ հասել են Խորենացու գիր առնելուց հետո։
Հայկը շատ քաջ և երևելի հսկա էր, որը ըմբոստանեւմ էր Բելի բռնության դեմ։Այդ ժամանակ Բելին հաջողվել էր գրավել երկիրը և տիրում էր երկրում բռնություն։Հայկը չհկամենալով հնազանդվել  Բելին ընբոստացավ։Հայկը հավաքեց իր ազգականներին և ուղեվորվեց դեպի Արարադի երկիր մոտ 300հոգով։Գնում և բնակվում են մի լեռնահովտում դաշտավայրում։ Հայկը այնտեղ մի տուն է շինում և ժառանգություն է թողնում Կադմոսին Արամանյակի որդուն։Իսկ ինքը իր մարդկանցով շարժվում է դեպի հյուսիսարևմուտք գալիս բնակվում է մի բարձրավանդակում և կոչում հարք։ Այնտեղ շինում է մի գյուղ և անունը դնում Հայկաշեն։ Բելը մեծաքանակ զորք է հավաքում և գալիս հասնում է Կոդմոսի տան մոտ Կոդմոսը փախուստի է դիմում և լուր է ուղղարկում Հայկին թե Բելը ինչ է պատրաստվում անել։Հայկը իր գյուղի մարդկանցով հավաքում է զորք և պատրաստվում ճակատամարտի։ Մինչ Հայկը հավաքում էր զորքը Բելը գրեթե հասել էր Հայկաշեն գյուղ։ Կռիվը սկսում է և երկու զորքերներ լինում են անպարտելի իսկ Հայկը մինչ այդ շրջանցել էր և գցել ծուղակում Բելը մարդ է ուղարկում որպեսի օգնական ուժեր ուղղարկի։ Հայկը վերցնում է 3 աղեղ և ուղիղ խփում է Բելի սրտին և Բելի  զորքերը նահանջեւմ են։

3. Արդյո՞ք Անտոնիոսը իր արշավանքի ժամանակ արդյունավետ քայլեր ձեռնարկեց։ Պատասխանը հիմնավորե՛ք։

4. Շարադրե՛ք հնագույն Հայկական մշակույթի մասին նյութական և հոգևոր վկայությունները։

Պատմություն

Ներկայացրեք Վարդանանց պատերազմի ժամանակագրությունը;

450 թվականին Խաղխաղ (այժմ՝ Ղազախ, Ադրբեջան) քաղաքի մոտ։ Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին թողնում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք։ Այս իմանալով՝ Վարդան ՄամիկոնյանըՃորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ ձմեռելու։

451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին։ Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր։ Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ[1]։ Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը։ Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցուն, Ղևոնդ Երեցին, մի շարք հայ նախարարների գերեվարում և քշում դեպի երկրի խորքերը։ Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության

շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք։

Ներկայացրեք գործակալությունները և նրանց գործառույթները;
Գործակալությունը գործ արքունիքին կից պետական կառավարչական մարմին էր հին և Միջնադարյան Հայաստանում։ Գործակալները եղել են գերազանցապես հայ ավագանու ներկայացուցիչները, որոնք ժառանգաբար վարել են արքայական հրովարտակով նշանակված գործակալությունները։ Գալով հնագույն ժամանակներից՝ գործակալությունները ավարտուն ձևավորում են ստացել առաջին Արշակունիների օրոք։

3. Ինչպիսի՞ քայլեր ձեռնարկեց Պապ թագավորը երկիրը հզորացնելու համար: Արդյո՞ք դրանք արդյունավետ էին;

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիության մակարդակը։ Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։

4. Մանրամասն շարադրեք ավատատիրական Հայաստանի դասերի փոխհարաբերությունները և դրանց հետևանքները հայոց պետության ու հայաստանյան հասարակության համար։

Ավատատիրության հաստատումը Հայաստանումը հասարակական գործընթացը Մեծ Հայքի թագավորությունում։ Այդ անցումային դարաշրջանում նման գործընթաց տեղի էր ունենում նաև հարևան երկու աշխարհակալ տերություններում՝ Հռոմեական կայսրությունում և Սասանյան Պարսկաստանում։ Մի քանի հազարամյակ Մերձավոր Արևելքում իշխող ստրկատիրական հասարակարգը քայքայվում էր՝ իր տեղը զիջելով ավատատիրական հարաբերություններին։

Պատմություն

Ներկայացրեք Բագրատունյաց թագավորության ժամանակագրությունը;

928-953 թթ․ — Աշոտ երկաթին փոխարինում է իր եղբայրը՝ Աբասը, որը նախկինում Կարսի կառավարիչն է եղել, իսկ մայրաքաղաքը տեղափոխում է իր նստավայր՝ Կարս։
948 թ․ — Աբասը ցանկանում է հայոց եկեղեցու ամբողջ ուժն օգտագործել, և Անանիա Մոկացու օրոք կաթողիկոսական աթոռը տեղափոխում է Ախթամարից Կարս։
953-977 թթ․ — Աբասին փոխարինման է գալիս իր որդին՝ Աշոտ III-ը, և իր հոգատար վերաբերմունքի համար աղքատների նկատմամբ ստանում է Աշոտ Ողորմած անունը։ Նա բանակը դարձրեց մշտական և վերջ դրեց հյուսիսկովկասյան լեռնականների ասպատակություններին։ Նաև երկրում տարածվեցին մեծ ծավալի շինարարական աշխատանքներ։
961 թ․ — Աշոտ Ողորմածը մայրաքաղաքը Կարսից տեղափոխում է Անի
963-964 թթ․ — Կառուցվեցին Անիի աշտարակներով պարիսպի առաջին գիծը, և նրա ներսում քաղաքն այլևս չէր կարող ընդարձակվել, ուստի Սմբատ II-ը կառուցեց երկրորդ գիծը։
977-990 թթ․ — Երկրում շինարարական աշխատանքները ընդարձակվեցին
987 թ․ — Սմբատ II-ը կասեցրեց և վերջ տվեց Դվինի ամիրայության գոյությանը
990-1020 թթ․ — Բագրատունյաց Հայաստանը տնտեսապես և քաղաքականապես հասնում է իր վերելքին Գագիկ I-ի օրոք
998 թ․ — Հայաստանը ներխուժում է Ատրպատականի ամիրա, և Վահրամ Պահլավունու ղեկավարությամբ Ապահունիք գավառում կանգնեցնում է թշնամուն
1001 թ․ — Լոռվա թագավոր Դավիթը ապստամբում է Գագիկ I-ի դեմ և հրաժարվում է իր գերիշխանությունը ճանաչում, սակայն Գագիկը հարձակվում է Դավթի վրա և զրկում իրեն իր հողերից

2. Նկարագրեք Անի մայրաքաղաքը;

3. Արդյունավե՞տ էին, արդյոք, Սմբատ I-ի և Աշոտ II Երկաթի ջանքերը հանուն պետականության պահպանման: Պատասխանը հիմնավորեք;
Կարծում եմ, Սմբատ I-ը և Աշոտ II-ը եղել են Բագրատունյաց Թագավորության պահպանման մեծագույն դերակատարներից։ Նրանց անձնվեր պայքարը արաբների դեմ եղել է աննկարագրելի և հերոսական, ուստի միայն արաբներին իրենց վերջին հենակետից՝ Դվինից վռնդելը, կամ, Սևանա կղզու ազատագրումը արաբ բռնակալներից արդեն մեծ քայլ է պետականության պահպանման մեջ, քանզի այդ ժամանակներին արաբները եղել են բավականին վճռական և անհաղթելի։

4. Շարադրեք պատմության ուսումնասիրության բնագավառում V դարում եղած ձեռքբերումները։

V-րդ դարում տեղի է ունեցել հայ ազգի համար թերևս ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ հայոց գրերի ստեղծումը։ Մեսրոպ Մաշտոցը, ստանալով այդ ժամանակվա արքա Վռամշապուհի և Սահակ Պարթևի աջակությունը, իր աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, որտեղ ավարտի է հասցնում և ստեղծում է հայոց այբուբենը։ Դրանից հետո հայ գրականությունը մեծ վերելք է ապրում։ Ստեղծվում են բազում գրություններ և աշխատանքներ, առաջին հերթին, իհարկե թարգմանվում է աստվածաշունչը

Պատմություն

Մայիս. 2022 թվական

Թեմաներ։ Թավշյա՞ հեղափոխությո՞ւն: Ապագայաբանական կանխատեսումներ

1.Հաստատեք կամ հերքեք այն տեսակետը, որ 2018 թվականի ապրիլին ՀՀ-ում սկսվել է հեղափոխություն:

Թավշյա հեղափոխություն Հայաստանում, ոչ բռնի, անարյուն, խաղաղ գործողություններով ուղեկցված ցույցեր, երթեր, քաղաքացիական անհնազանդության զանգվածային դրսևորումներ Հայաստանում, որոնց առաջին ակնառու քաղաքական արդյունքներից մեկը եղավ ապրիլի 23-ին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ երկրորդը՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից «ժողովրդի թեկնածու» Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելը։ Հեղափոխության առաջին փուլում (2018 թվականի ապրիլի 13 — մայիսի 8) բողոքի գործողություններն ուղղված էին Հայաստանի Հանրապետության ղեկին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցմանը, որը այդ փուլի սկզբում՝ առաջին տասնօրյակում չհաջողվեց։ Շարժումն սկսեց «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնություններով։ 2018 թվականի ապրիլի 17–ին, երկրում, փաստացի, սկսված հեղափոխության պայմաններում, Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ ՀՀԿ–ի վերահսկողության ներքո գտնվող՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից Սերժ Սարգսյանին վարչապետ նշանակելուց հետո հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում «Թավշյա հեղափոխության» մեկնարկի մասին։ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ցույցերի և բողոքի մյուս գործողությունների պահանջը դարձավ իշխանությունից Հայաստանի հանրապետական կուսակցության հեռացումը և վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նշանակումը։

2.Վերլուծեք 2018-2022 թվականներին ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին և արտաքին գործոնների ազդեցությունը:

2018-2022 թթ. ՀՀ-ում տեղի ունեցածի վրա ներքին գործոնների ազդեցություն կարելի է համարել 2018-19 թթ. մակրոտնտեսական կայուն ցուցանիշները, որը հնարավորություն տվեց ՀՀ կառավարությանը շարունակական բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձը, պետական կենսաթոշակների չափերը: 2018-2019 թթ. ընթացքում, որոշակի բարելավվեց քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը, սակայն 2019 թվականից սկսած կովիդի համաճարակը, 2020 թվականի սեպտեմբերի 44 օրյա պատերազմը զգալիորեն նվազեցրեցին քաղաքացիների կենսամակարդակը և սոցիալական վիճակը։ 2018-2022 թթ. որոշակի բարելավվել է Գործարար միջավայրը: ՀՀ կառավարության ձեռքբերումներից կարելի է համարել նաև միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը և որակի բարելավումը: Իսկ ՀՀ կառավարության սխալ արտաքին քաղաքականության պատճառով սկսվեց 2020 թվականի 44 օրյա պատերազմը, որի պատճառով կորցրեցինք Արցախի տարածքի 75 տոկոսը, այդ թվում Շուշին և Հադրութը, խաթարվեց Հայաստանի ազգային անվտանգությունը, պարտության մատնվեց Հայոց բանակը, ունեցանք զինտեխնիկայի զգալի կորուստներ, մի ամբողջ հիասքանչ սերունդ զոհաբերվեց և խաթարվեց հայոց կյանքը իր բոլոր առումներով: 2018-2022 ՀՀ սխալ արտաքին քաղաքականության պատճարով կորցրեցինք շատ բարեկամական պետությունների աջակցություն:

3.Ներկայացրեք հայակական իրականության 2030 և 2050 թվականների Ձեր տեսլականները:

Ես հավատացած եմ, որ 2030 թվականին Հայոց պետականությունը ավելի կայացած և հզոր կլինի, Հայոց բանակը զինված կլինի վեցերորդ սերնդի զինատեսակներով Հայաստանի տնտեսությունը կայացած և զարգացման փուլ թևակոխած կլինի: Կլինի հասարակական համերաշխություն: 2050 թ-ին Հայաստանի Հանրապետությունը կլինի ավելի զարգացած տնտեսությամբ, ժողովրդավարական, սոցիալական, հինգ միլյոն բնակչությամբ, հզոր բանակով մրցունակ պետություն

ՀՀ հռչակումը

Հայաստանի Հանրապետութիւն (Հայաստանի Հանրապետություն), ստեղծվել է 1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, ինչպես նաև Ռուսական Կայսրության մանիպուլատիվ ու դավաճանական կեցվածքը Դաշնակցական Կառավարության նկատմաբ հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Լենին-Աթաթուրք ապօրինի Մոսկովյան պայմանագրի արդյունքում Հայաստանի հանրապետության արևմտյան և հարավ–արևմտյան գավառները՝ այդ թվում Կարսը, Արդահանը, Կաղզվանը, Սուրմալու–Իգդիրը՝ սրբազան Արարատ լեռով, անցան քեմալական Թուրքիային, իսկ արևելյան գավառները՝ օկուպացվեցին բոլշեվիկների կողմից ու բաժանվեցին մի քանի մասի՝ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Նախիջևանի երկրամաս, Արցախ, Գարդման-Գանձակ՝ Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում և այլն։ Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։

Հանրապետության օրը բարձունքին

Այս տարվա մայիսի 28-ը նշանավորվեց Շարայի լեռան բարձունքը հաղթահարելով: Բարձունքներ շատ եմ հաղթահարել, բայց Հարթագյուղի սուրբ Հովհաննես մատուռի բարձունքի նման երկրորդ բարձունքն էր` դժվար անցանելի: Այս ճամփորդությունը հետաքրքիր էր նաև նրանով, որ ճամփորդում էի կրթահամալիրի մեկ այլ օղակի` Քոլեջի արշավակաների հետ: Քանի որ որոշել եմ ուսումս շարունակել Քոլեջում, ինձ հետաքրքիր էր շփվել, ծանոթանալ նրանց հետ:

Լեռան գագաթին սուրբ Հովհաննես մատուռն էր` իր պահապան զատիկներով: Գագաթից բացվում էր հրաշալի տեսարան. մի կողմից Արագածոտնի մարզն էր իր գյուղերով, մյուս կողմից Շիրակի մարզը էր, իր գյուղերով, ջրամբարներով և Գյումրի քաղաքով: